21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Կարմիր խնձորն” ու դարը

Սեռական դաստիարակությունը սկսվում է ընտանիքներից, ուրեմն պետք է բարձրացնել այսպես կոչված ծնողավարությունը, այնպես, որ ծնողներն էլ  կրթվեն սեռական դաստիարակության հարցերում, որպեսզի կարողանան ճիշտ ձեւով դաստիարակել երեխաներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Խաչատուր Գալստյանը` կարեւորելով սեռական դաստիարակության բնագավառում ոչ միայն ծնողների, դպրոցի, բուհի, այլ նաեւ լրատվամիջոցների դերը:

‘Եթե ծնողը բացահայտել է, որ իր երեխան այցելել է պոռնոկայք, պետք է շատ զգույշ ու նրբանկատ լինի իր արտահայտություններում, որ հանկարծ չվիրավորի դեռահասի` այդ շրջանում առավել խոցելի արժանապատվության զգացումը, եւ եթե երեխան վիրավորվեց, ապա խոր անդունդ կառաջանա ծնողի եւ երեխայի միջեւ’,- ասաց հոգեբանը:

Նրա խոսքով` հայ ընտանիքը համարվում է փակ համակարգ, ի տարբերություն եվրոպական ընտանիքների, որտեղ ընտանիքի ամեն մի անդամն ունի անկախության որոշակի աստիճան:

‘Մեր իրականության մեջ, ցավոք կա բախում նոր եւ հին արժեհամակարգերի միջեւ: Մի կողմից մենք դեռեւս շարունակում ենք պաշտպանել ‘կարմիր խնձորի’ ավանդույթը, մյուս կողմից անհրաժեշտություն ունենք լիբերալություն մտցնել սեռական դաստիարակության հարցերում, եւ երբ ուսանողներն ինձ սեռական թեմաներով հարցեր են ուղղում, ես չգիտեմ` որն է այն գաղափարախոսական հենքը, որի վրա պիտի հենվեմ ես` այդ հարցերին պատասխանելիս’’,- կարծիք հայտնեց հոգեբանը` հանգելով այն եզրակացության, որ արժեհամակարգի տեսանկյունից հայ հասարակությունը  գլոբալ խնդիր ունի. հայերը չունեն  սեռական դաստիարակության ճշտված գաղափարախոսություն, որը պետք է   դաստիարակի ու առաջ տանի:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ