21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ից` Հովիկ Աբրահամյանին

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Հայտնում ենք Ձեզ, որ ստորեւ ներկայացվող նամակը այսօր ժամը 16:00-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է հինգ հասցեներով` ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին, Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին :

Նամակ

Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ սույն թվականի հունվարից ՀՔՄ կառույցում գործող ‘Politlogos’  իրավճակային վերլուծությունների եւ քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք:Լսումների տասը նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:

Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, Ձեզ ենք ուղղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչեւ ապրիլի 10-ը հայտնել Ձեր կուսակցության դիրքորոշման մասին: Եթե մինչեւ ապրիլի 10-ը Ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին Ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր:

Նկատենք, որ ՀՔՄ-ն հայտարարությունն ուղարկել է 4 կուսակցությունների նախագահներին, իսկ ՀՀԿ-ի դեպքում` ոչ թե կուսակցության նախագահին, այլ` ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՔՄ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ