Ինտերնետում մարմնավաճառները մի քանի անգամ ավելի շատ են
Նկատի ունենալով պոռնոկայքերի առաջացրած խնդիրը, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը “Հայելի” ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց.
– Կայքը երեւույթը դարձնում է ավելի մատչելի ու հասանելի: Եթե գիշերային թիթեռնիկները կանգնում են որոշ փողոցներում, երեկոյան ժամը 10-ից, 11-ից հետո, դեռահասների, պատանիների աչքերից հարաբերականորեն հեռու են, ապա կայքի պարագայում նրանք շատ մատչելի են, եւ այստեղ մենք այլ խնդիրներ կարող ենք ունենալ` թե հոգեբանական, թե սեռաբանական` վաղաժամ մարմնասեռական զարգացում, վաղաժամ հոգեսեռական զարգացման խնդիրներ կարող ենք ունենալ: Այսինքն` դեռահասն անընդհատ տեսնելու է ինտերնետով…
Վ. Շահրամանյանի տեղեկացմամբ, մեզ մոտ գրանցված մոտ 400 մարմնավաճառներից գրեթե 300-ի մոտ արձանագրվել է այս կամ այն սեռավարակը կամ, գուցե եւ, մի քանի սեռավարակներ, իսկ համացանցում գրանցված մարմնավաճառները, բնականաբար, մի քանի անգամ ավելի շատ են:
– Սա մի սառցաբեկոր է, որի միայն արտաքին շերտն ենք մենք տեսնում, թե մյուս կողմում ինչ կա, լավ չգիտենք,- ասաց սեքսապաթոլոգը:- Խոսքը տարբեր շոգեբաղնիքներին, հյուրանոցներին կից գործող մարմնավաճառների մասին է, որոնց տվյալները ոչ համացանցում կան, ոչ էլ որեւէ այլ տեղ: Այսինքն` այդ թիվը զուտ ինչ-որ պայմանական մի թիվ է…