27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք չենք մասնակցել ոչ գողության, ոչ կողոպուտի. Արթուր Բաղդասարյան

“Ազատության” հրապարակում մեկնարկել է ՕԵԿ հանրահավաքը: Հրապարակ տանող ճանապարհին ամենուրէ մարդկանց ձեռքերում, գետնին, կարելի է տեսնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նկարով եւ կուսակցության կարգախոսով փոքրիկ պաստառներ: Հանրահավաքը մեկնարկեց ՕԵԿ հիմնով: Այն բացեց Հովհաննես Մարգարյանը նա ողջունեց ներկաներին եւ խոսքը փոխանցեց կուսակցության  նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը մշտապես հանդես է եկել նորարարական ծրագրերով, որոնց միջոցով նպաստելու է փոփոխությունների: Այնուհետ նա հարթակից ներկայացրեց ՕԵԿ համամսնական ցուցակի ներկայացուցիչներին, ովքեր կարճ ելույթներ ունեցան:
 Հովհաննես Մարգարյանը ողջունեց “հեռու մոտիկ լոռեցիներին”, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը դիմեց կանանց.” մենք ունեքն հզոր, գրագետ եւ բանիմաց առաջնորդ: Այս վճռական պահին մեք պետք է աջակցենք ՕԵԿ-ին: Մենք` կանանցով դա կարող ենք”:
Բիշարյանը նաեւ շնորհավորեց “աշխարհի ամենաթանկ ծաղիկներին”` կանանց” ապրիլի յոթը:  “Ազատության” հրապարակի հարթակում են Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Մանուկյանը,  Արմեն Երիցյանը, նաեւ ՕԵԿ մեծամասնական թեկնածուները, ինչպես նաեւ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, ում ԿԸՀ-ն չգրանցեց:
ՕԵԿ-ական գործիչների կարճ ելույթներից հետո, որոնք ընդմիջվում էին “Օրինաց, Օրինաց”  բացականչություններով, ձայնը կրկին Արթուր Բաղդասարյանինն էր:
“Այսօր օրենքի սով է”: Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումները. “Ուզում ենք, որ մեր ժողովուրդը ապրի օրենքի կանոններով, որ հաղթի ոչ թե փողը, այլ` օրենքը”:

Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ ՕԵԿ-ը շարունակելու է պայքարել ավանդների վերադարձի, կրթության  եւ այլ ոլորտների բարեփոխումների համար.” Քարոզարշավին դուք կտեսնեք, թե ինչ է արել ՕԵԿ-ը: Նախ, որ չուզողները պապանձվեն, եւ հետո , որ մարդիկ տեսնեն մեր աշխատանքը”:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ի թիկունքում կանգնած են 170 հազար կուսակցականներ եւ տասնյակ հազարավոր համակիրներ: Նա կրկնեց ՕԵԿ համագումարին հնչեցրած միտքը, թե “ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է” ու հիշեց “արյունոտ ձեռքերը”. “Մեր ձեռքերը արյունոտ չեն: Մենք չենք մասնակցել ոչ գողության, ոչ կողոպուտի: Ես չեմ խոսում այլոց մասին, ես խոսում եմ մեր տեսակի մասին”:

Արթուր Բաղդասարյանի ելույթից հետո կրկին հնչեց ՕԵԿ հիմնը: Հանրահավաքն ավարտվեց գունավոր թղթերի հրավառությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ