08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկների կանայք եւ մայրերը Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաեւ կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու եւ տոկունության համար.

“Դուք պետք է հպարտ լինեք քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների եւ ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները”,- նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ ազատամարտիկների կանայք եւ մայրերը միշտ եղել եւ մնալու են քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում. “Միասին մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու”,-ընդգծել է քաղաքապետը:
“Արցախյան պատերազմի մասնակից կանանց” ՀԿ նախագահը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետի`ն ջերմ ընդունելության եւ մշտական ուշադրության համար: Իսկ “Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն” ՀԿ-n եւ “Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան” Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած մշտական բացառիկ ուշադրության, հարգանքի եւ հոգատարության համար՝ Երեւանի քաղաքապետին պարգեւատրել են պատվոգրով:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ