22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխավոր դատախազի “Նիգ-Ապարան”-ի տակը բան չկա … /վիդեո/

Նիգ-Ապարան” հայրենակցական միությունը այսօր համերգային ծրագրով մեկնարկեց իր կազմավորման 10-րդ ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ապրիլի 7-ը կազմակերպիչները հատուկ առանձանցրել էին, եւ համերգը նվիրված էր կանանց: Մարզահամերգային համալիրի մուտքից ներս մտնողներին մեկական վարդ էին նվիրում երիտասարդ հանրապետականները: Նույնիսկ ելույթ ունեցողները ընտրություններին անդարադրձ չկատարեցին:
Աղոթքից հետո “Նիգ-Ապարան” միության պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհավորեց բոլոր կանանց, մայրերին տոնի առթիվ: “Սխալ կարծիք կա, որ մարդկության պատմությունը պատերազմների պատմությունն է, այն մոր սիրո, հավերժ զարթոնքի պատմությունն է: Ուրեմն այդ զարթոնքի ոգով, խորհրդով փառաբաննեք բոլոր մայրերին”,-ասաց Ա. Հովսեփյանը:

Նրա խոսքով “Նիգ-Ապարանը” իր խոսքն ասել է, եւ դեռ կասի նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Միության մշակութային հարցերի համակարգող Օֆելյա Պետրոսյանի խոսքով, միությունը ստեղծվելու առաջին օրվանից ոմանք ինչ-որ բան են փնտրում եւ չեն գտնում: “Բայց ավաղ տակը բան չգտան: Ամենակարեւորը չտեսան, մեր սերը, մեր հավատը, մեր ջերմությունը առ Հայրենիք եւ առ Աստված”,-ասաց Օ. Պետրոսյանը:

Հավաքվածներին ողջունեցին Ալլա Լեւոնյանը, Արամոն, Դավիթ Ամալյանը, Վարդան Բադալյանը, Մկրտիչ Մալխասյանը եւ ուրիշներ: Համերգը եզրափակվեց Լելյա Սարիբեկյանը, ում խոսքով ինքը ամեն ինչ կանի հանուն “Նիգ-Ապարան”-ի: Միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Վերջում միության անդամները միասնության շուրջպար բռնեցին համալիրի շենքի շուրջ:
http://youtu.be/ZLHwK2yzmgw

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ