Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին:
Դրանք ներկայացվում են կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված է Հայաստանի ոսկեդարը` խորհրդային բարեկեցիկ տարիները: Իսկ հիմա մուրացկաններ են, անպաշտպան մարդիկ:
Ըստ կոմունիստների, երկիրը անդունդի եզրին է եւ կոչ է արվում մի պահ խորհել եւ ճիշտ ընտրություն կատարենք: Վերջում ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հնչեցնում է ՀԿԿ կարգախոսը` “Հայաստանի կոմունիստական կուսակցության հաղթանակը ժողովրդի հաղթանակն է”: