26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սամվել Ֆարմանյանը արձագանքեց Վլադիմիր Կարապետյանին

Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ֆարմանյանն ընդունում է իր մրցակցի` ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի` բանավեճի առաջարկը:

Henaran.am-ի հետ զրույցում արձագանքելով Վլադիմիր Կարապետյանի առաջարկին, Սամվել Ֆարմանյանն ասել է, որ հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարևոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է ու հավելել. “Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի:

Քաղաքացին, ընտրողը նաև համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: Բայցև, չեմ էլ կարծում, որ նույնիսկ մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը դա ասպետության պես մի բան է: Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է: Ընդամենը”,-ընդգծել է Սամվել Ֆարմանյանը:

Նա շեշտել է, որ  անելու է իրենից կախված հնարավորն ու անհնարը, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման և քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: Սամվել Ֆարմանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ հատուկ չի անդրադառնում Վլադիմիր Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի:

Հավելենք, որ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր նաեւ, որ իր հարցազրույցը “Հայլուր”-ին եթեր չի հեռարձակվել եւ դա կապել էր Սամվել Ֆարմանյանի հետ:

“Ես երկար ժամանակ է չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, և զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ` ինչ լուրեր են հեռարձակվում Առաջին լրատվականի եթերում: Անկեղծորեն խոստովանեմ, նույնիսկ չեմ հասցնում նայել: Եթե պարոն Կարապետյանը խոսում է Հ1-ի կողմից անհավասար պայմանների մասին, ապա ես ենթադրում եմ, որ Առաջին լրատվականի եթերում ինձ լուսաբանել են, իրեն՝ ոչ: Գուցե ե՞ս էլ իմանամ, թե ինձ երբ են լուսաբանել”,-այս կապակցությամբ Henaran.am-ին ասել է Սամվել Ֆարմանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ