26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոմկուսի առաջնորդը պատմեց “շռայլ” պատգամավորի մասին …

՛՛Երեկ ես տեսա բոլոր կուսակցությունների նախընտրական տեսահոլովակերը, ինձ թվաց, որ բոլորը սոցիալիստական բնույթի գաղափարները  վերցրել են կոմունիստներից՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը՝ հավելելով՝.

՛՛Թող խաղ չանեն ժողովրդի հետ, թալանեցին ժողովրդի ավանդները, հիմա էլ թե՝ ուզում ենք վերադարձնել՛՛:

Նրա խոսքով՝ ինչ-որ սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացվել ընտրությունների հետ կապված, եւ կոմկուսին տրված էր 11 տոկոս` իր հետեւից թողնելով այնպիսի կուսակցությունների, որոնք, ըստ կոմունիստի, ՛՛դոլարային հրավառություններ են անում՛՛:

Այն հարցին՝ որքան ձայն են ակնկալում կումունիստները, Ռուբեն Թովմասյանը անեկդոտ պատմեց, երբ “ագռավին հարցնում են՝ այդ ճիշտ է, որ դու 300 տարի ես ապրում, ագռավն ասում է՝ որ չկռան, 600 տարի էլ կապրեմ”: Իսկ ավելի լուրջ կոմունիստներն այս  անգամ ակնկալում են 16-17 տոկոս:

՛՛Մեզ կարող է ընտրել  այն մարդը, որը ճնշված է, աղքատ է, եւ ուզում է արտագաղթել, եւ այն մարդը, ով ուզում է վերադառնալ այն գաղափարներին, որոնք իշխել են յոթանասուն տարի՝այն է՝ ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը, բարելավել  կրթական համակարգը՝ անցնելով կրթության սովետական համակարգին, եւ առողջապահության հասանելիություն՛՛,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ կոմունիստները ունակ են ստեղծել  չինական այն մոդելը, որը գոյություն ունի, եւ որը փրկեց  Չինաստանին փլուզումից ու ճգնաժամից:

Նրա խոսքով՝ սոցիալիստական գաղափարն անմահ է, այն հավերժ կլինի, եւ կոմունիստները ավելի շատ ձայն կհավաքեն ընտրությունների ժամանակ, եթե չլինի  լցոնումների ու կեղծիքների այն համակարգը, որի հիմքը դրվել է ՀՀՇ-ի ժամանակ, եւ որը  շարունակվում է այսօր:

՛՛Ինձ պատմեցին, թե ինչպես վարսավիրանոցում մի պատգամավոր  հաճախորդներին ասել է՝ մի վճարեք, ես կվճարեմ՛՛,- ասաց Ռուբեն Թովմասյանը՝ խուսափելով այդ պատգամավորի անունը տալուց, քանի որ չի ընդունում հակաքարոզչությունը:

Ռուբեն Թովմասյանը բոլոր քաղաքական ուժերին էլ համարում է մրցակից: Նա նշեց, որ քարոզարշավը սկսվելու է մարզերից: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին , ասաց, որ ընտրություններին մասնակցելու ֆինանսական կողմն ապահովելը  շատ ծանր էր կուսակցության համար: Հիմնական միջոցները կուտակվել են հանգանակություններից, օգնել է նաեւ Ռուսաստանի  հայ համայնքը:

՛՛Քսան տարի է՝ նույն մարդիկ ազգ ու տակով, քավորով, խնամիով ԱԺ-ում են, իսկ մեր մուտքը խորհրդարան կբերի  ժողովրդին  որակյալ կրթություն, աշխատանք, սահմանադրական փոփոխություններ, պատգամավորին ետ կանչելու իրավունք, լավ ռուսերենի իմացություն, անվճար բուժօգնություն եւ այլն՛՛,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

Հնարավոր է կոմունիստների հաղթանակի դեպքում Հայաստանը միավորվի Ռուսաստանի հետ, հարցին կոմկուսի առաջնորդը պատասխանե.՛՛Ինձ երբեւէ նման հարց չտաք: Ուզում է ես լինեմ սուպերկոմունիստ, միեւնույն է, ես երբեք համաձայն չեմ լինի միավորվել Ռուսաստանի հետ, ինչքան էլ ռուսներին մեզ ամենամոտ բարեկամը համարենք՛՛:

Վերջում կոմունիստների առաջնորդը պատմեց, որ Մոսկվայում է եղել վերջերս, եւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովից շքանշան է ստացել՝ կուսակցությանը մատուցած ծառայությունների համար:

՛՛Ամբողջ կյանքում կհպարտանամ այդ շքանշանով՛՛,- եզրափակեց կոմկուսի առաջնորդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ