25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Gallup-ը ընտրությունների օրը էկզիթ-փոլ կիրականացնի

Gallup international association հետազոտությունների կենտրոնը Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանանական ընտրությունների հետ կապված սոցիոլոգիական հետազոտություն եւ էկզիթ-փոլ կիրականացնի:

Այս մասին պայմանագիրն այսօր ստորագրվեց “Արմենիա” հեռուստաընկերության եւ Gallup international association հետազոտությունների կենտրոնի միջեւ:  Կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխան սոցիոլոգիական հարցում կիրականացնի նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ կհրապարակի ապրիլի 27-ին: Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երեւանում եւ ՀՀ մարզերում:

“Երկու ուսումնասիրությունները բավականին տարբեր են:  Էկզիթ-փոլը կիրականացվի մայիսի 6-ին` ընտրությունների օրը` պարզելու համար ՀՀ ընտրական իրավունք ունեցող եւ ընտրություններին մասնակցած  քաղաքացիների քաղաքական նախասիրությունները:

Ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզել հասարակության նախընտրական տրամադրությունները, իսկ ընտրությունների օրը` մինչ արդյունքների պաշտոնական հրապարակումը, տեղեկանալ էկզիթ-փոլի արդյունքներին:

“Նախընտրական ուսումնասիրությունների ընթացքում մարդկանց հարցնում ենք իրենց նախընտրությունների շուրջ, իսկ էկզիթ-փոլի ժամանակ` հարցնելու ենք , թե ինչ արեցին մի քանի րոպե առաջ, այսինքն, նրանք երկրորդ անգամ քվեարկում են”,-նշեց Gallup international association կենտրոնի փոխտնօրեն Կոնչո Ստոյչեւը: Էկզիթ-փոլի ընթացքում հարցվածները նաեւ հատուկ հարցաթերթիկ կլրացնեն, որտեղ կնշվի, թե նրանք որ սոցիալական շերտին են պատկանում:

Կոնչո Ստոյչեւի խոսքով, սա հնարավորություն կտա հետագայում պարզել, թե հասարակության որ շերտը որ քաղաքական ուժին է նախընտրում: Հարցումները լինելու են անանուն: Էկզիթ-փոլը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:

Կոնչո Ստոյչեւը նշեց, որ անճշտությունների հավանականությունը մեկից-երկու տոկոս է: Կատարվելիք ուսումնասիրությունները,  մեծ նշանակություն ունեն ընտրությունների թափանցիկության առումով: Էկզիթ-փոլի արդյունքները պարզ կլինեն արդեն քվեարկության օրվա կեսին, բայց կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:

Gallup international association կենտրոնի փոխտնօրենը անդրադառնալով հետազոտությունների արժանահավատութան մասին լրագրողի հարցին եւ այն հարցին, թե որքան հավաստի կարող են լինել արդյունքները, եթե քաղաքացիները վախենում են իրենց տեսակետն արտահայտել, ասաց.” Եթե մարդիկ վախենում են, միգուցե դժվարություններ կունենանք, բայց մեր գործընկերների հետ զրույցներից հասկացանք, որ կարող ենք շատ հանգիստ էկզիթ-փոլ իրականացնել”:

Կոնչո Ստոյչեւը հավելեց, թե գոյություն չունի մի հասարակություն, որը վախ չունի: Նա նշեց,  որ Հայաստանում վախի առկայության մթնոլորտի տպավորություն չի ստացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ