25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը մնաց մենակ, իսկ Բալասանյա՞նը

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքներից միայն երկուսում էին առաջադրվել 2-ական թեկնածու. թիվ 28-ում եւ թիվ 35-ում: Մնացած բոլոր ընտրատարածքներում 3-ից 6-ական թեկնածուներ են:

Աբովյան քաղաքն ու տարածաշրջանի 8 գյուղերն ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ ուժերն էր փորձելու “Երեւանջուր” ՓԲԸ թիվ 10 տեղամասի պետ, 38-ամյա անկուսակցական Արմեն Ավդալյանը:

Գյումրի քաղաքի հյուսիսային մասից մինչեւ հարավային մասը, Ախուրյան քաղաքն ու տարածաշրջանի մի քանի գյուղ ընդգրկող թիվ 35-ում ԲՀԿ-ից առաջադրված ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի դեմ պայքարելու է “Գյումրի-գարեջուր” ՍՊԸ-ի լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը:

Նշենք, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի, ընտրությունները ճանաչվում են չկայացած, եթե առաջադրվել է մեկական թեկնածու: Սակայն գրանցումից հետո թեկնածուները կարող են հրաժարվել պայքարից, իսկ 1 մլն դրամի ընտրական գրավը փոխանցվում է պետբյուջե: Գագիկ Ծաոուկյանի մրցակիցը` Արմեն Ավդալյանն արդեն ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Սակայն Բալասանյանի մրցակիցը դեռ դիմում չի գրել:  Ի դեպ, Գյումրիի գարեջրի գործարանը Բալասանյանների սեփականությունն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ