25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Արամ Մանուկյանի բոլոր հավաստիացումներն են այսպիսին. /վիդեո/

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Այսօր իրեն եւ իր քաղաքական ուժին բնորոշ ոչ կոռեկտ եւ էթիկայի սահմաններից դուրս հերթական հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը` ներկայացնելով իր իրական դեմքը` նշելով, որ ես սուտ եմ խոսում, երբ ասել եմ, որ ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել այս վերջին 12 տարում:

Ի տարբերություն իրեն, ես խոսում եմ փաստերով. Արմնյուզ հեռուստաընկերության մարտի 22-ի եթերում, վերջին հատվածում` 12:15-12:22 րոպեում , Արամ Մանուկյանը բառացիորեն ասել է հետեւյալը. “Այսպիսի ուղիղ եթեր ես “Արմենիա”-ով ունեցել եմ 12 տարի առաջ. սա ինձ համար լավ առիթ է եւ շնորհակալ եմ”:

Ցավում եմ, որ նման անուն-ազգանունով անձը կարող է իջնել այդ մակարդակի եւ մոլորության մեջ գցել հանրությանը. ստորեւ ներկայացնում եմ հաղորդման համապատասխան հղումը”:

Հիշեցնենք, ՀՀՇ վարչության նախագահը այսօր հայտարարել էր. “Մի թմբլիկ երիտասարդ կա”, իմ անունից խոսում է և ասում, որ ես ասել եմ, թե իբր Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գովելի է։ Այդ երիտասարդը ուղղակի սուտ է ասում”,-եզրափակել էր Արամ Մանուկանը:

ՀՀՇ վարչության նախագահը նշել է, որ եթե ինքն այդպիսի բան ասած լիներ, կամ պետք է Շարմազանովի հետ առանձին հանդիպած լիներ, ինչը, նրա խոսքով, չի եղել, կամ էլ որևէ լրատվամիջոցի ասեր, ինչը նույնպես գրանցված չէ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ