15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ում

Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի “Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում” կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ:

Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:

Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաեւ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է “հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու” ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը տարածաշրջանում:

Դեսպան Նազարյանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի
ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում
է նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

 

ՀՀ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ