16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սաքունցը շարունակում է պայքարել ոստիկանապետի դեմ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն   ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  դատական նախնական նիստը կայացավ այսօր Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  պահանջում է  Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները, որոնք, ըստ կազմակերպության, զրպարտություն են։ Գասպարյանը նման արտահայտություններ արել է, երբ պաշտպանության նախարարության փոխնախարարն էր:

Կազմակերպությունը դատարանից նաեւ պահանջում է ոստիկանապետից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած` ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար:

“ Դատարանը քննեց ապացույցների հետազոտման կարգը: Երկար-բարակ քննարկումներից հետո որոշվեց դատաքննությունը շարունակել մայիսի 11-ին”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը: Ի դեպ, ոստիկանապետի ներկայացուցիչը դատարանում փաստաբան Արա Զոհրաբյանն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ