25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ հարցեր են հուզում քաղաքացիներին

 ‘’Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը’’ իրականացնում է ‘’Ընտրությունների փոստատար’’ ծրագիրը, որով փորձ է արվում Հայաստանի շարքային ընտրողներին մասնակից դարձնել երկրի քաղաքական օրակարգի ձեւավորմանը եւ բարձրացնել կուսակցությունների ու դաշինքների պատասխանատվությունը ընտրողների նկատմամբ:

Ս.թ. փետրվար ամսին ծրագրի ‘’փոստատարներն’’ այցելել են Հայաստանի Հանրապետության 70 բնակավայրեր եւ 18 տարեկան ու ավելի բարձր տարիքի քաղաքացիներից հավաքել նրանց հուզող թեմաներին առնչվող հարցեր` ուղղված 2012թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական կուսակցություններին/դաշինքներին: Հարցումներն անցկացվել են 800 հոգու շրջանում` հիմնախնդիրների վերաբերյալ տվյալների ճշգրտությունն ապահովելով ±3,50% սահմաններում 95% վստահության միջակայքում:

Յուրաքանչյուր հարցվող քաղաքացի իր ‘’նամակում’’ նշել է համայնքային եւ համապետական նշանակության իրեն հուզող երեքական հիմնախնդիր, ինչպես նաեւ առաջադրել առավելագույնը 3 հարց (ոչ անպայմանորեն նույն ոլորտից)` 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների ու դաշինքների անդամներին: Կոչ ենք անում 2012թ. խորհդարանական ընտրությունների մասնակից կուսակցություններին ու դաշինքներին իրենց նախընտրական ծրագրերում ու ելույթներում անդրադարձ կատարել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, իսկ ընտրվելու պարագայում ակնկալում ենք կոնկրետ քայլեր դրանց լուծման ուղղությումբ:

Եվ այսպես` համապետական նշանակության հարցադրումներն են

1.Աշխատատեղեր

Ինչո՞ւ մեր երկրում ամեն մի երիտասարդ, որը կրթություն է ստանում չի կարողանում աշխատանք գտնել:

Հնարավոր չէ՞ աշխատատեղեր ստեղծել, օրինակ. գործարաններ վերականգնելու միջոցով:

Կարո՞ղ եք երիտասարդների աշխատանքով ապահովվել, որպեսզի երկիրը չլքեն, ինչպես եք անելու:

Ինչո՞ւ պետք է իմ աղջիկը ավարտի բարձրագույն ու չկարողանա գտնել աշխատանք ու ես մտածեմ Հայաստանից գնալու մասին:  Ինչի պիտի ես գործազուրկ լինեմ, տարիքով էլ մեծ չեմ:

Ինչո՞ւ չեք ավելացնում պետական աշխատողների քանակը:

Ինչո՞ւ մեր քաղաքում չեն ստեղծում աշխատատեղեր:

Եթե ընտրվեք, կոնկրետ ասեք` ինչպե՞ս կարելի է երիտասարդների ապահովվել աշխատանքով, որ կարողանան իրենց կյանքը դասավորել:

2.Կենսաթոշակներ

Ինչու թոշակները չեն բարձրացվում գների բարձրացման պես

Արդյո՞ք թոշակները այս տարի գոնե 30% կավելացվեն, ինչքան կավելացնեք եթե, դուք ընտրվեք:

Փորձե՞լ եք ապրել ձեր տրված կենսաթոշակով մեկ ամիս, կարո՞ղ է մարդն ապրել Հայաստանում կենսաթոշակով:

Ինչու՞ են սահմանված կենսաթոշակների նման ծիծաղելի չափեր: Ինչպե՞ս եք պատկերացնում թոշակառուի մեկ ամսվա կյանքը այդ ծիծաղելի գումարով:

Մեզ անգործության համար պիտի թոշակ տային, ինչու չեն տալիս:

Այսօրվա մարդկանց ստացած թոշակը չի բավարարում նույնիսկ կոմունալ ծառայությունների վճարումները կատարման համար: Կարո՞ղ եք խոստանալ, որ կամ թոշակները կբարձրացնեք, կամ էլ` սակագները կիջեցնեք:

Հնարավո՞ր է կենսաթոշակները բարձրացնել այնքան, որ կոմունալ խնդիրները լուծենք եւ ապագա ունենանք:

3.Գներ/ինֆլյացիա

Ինչո՞վ են պայմանավորված թանկացումները, ինչ եք անելու որ թանկացումները չափավոր լինեն կամ չլինեն:

Ինչո՞ւ եք հարկեր հավաքելուց այդքան պարտաճանաչ, իսկ գների իջեցման գործում ոչ մի բան չեք ձեռնարկում: Ինչո՞ւ:

Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան թանկ:

Ինչո՞ւ գները չեն համապատասխանում գոնե միջին աշխատավարձին:

Ինչո՞ւ են այդքան ցածր աշխատավարձերը:

Հնարավո՞ր է, որ ընտրվեք, այնպես անեք որ գները իջնեն:

Ամեն ինչը` սնունդը թանկացել է, մարդիկ չեն հասցնում վճարել: Իջեցնելու՞ եք գների մակարդակը:

Երիտասարդների համար հնարավորություններ

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ երիտասարդները Հայաստանում մնան:

Ինչո՞ւ հնարավորություններ չեք ստեղծում երիտասարդների համար, երբ պետական եւ մասնավոր բուհերը այդքան մասնագետ են պատրաստում:

Ինչո՞ւ աշխատեղեր չեք ստեղծում մասնավորապես երիտասարդ մասնագետների համար:

Ինչո՞ւ չեք մտածում երիտասարդների մասին, ինչու չեք ապահովվում աշխատանքով, ինչ երաշխիք կա որ երբ ընտրվեք այդ հարցը կարգավորելու եք:

Ինչո՞ւ  երիտասարդները իրենց հողում հաստատվելու հնարավորություն չեք ընձեռում:

Ո՞նց եք պատկերացնում երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը, կոնկրետ ասեք, խնդրում եմ:

4.Աղքատություն

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի ժողովուրդը ավելի բարեկեցիկ կյանք վարի:

Անցած տարիներին, իմ իմանալով` աղքատությունը շատացել է Հայաստանում, ո՞վ է մեղավոր: Հնարավո՞ր է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի աղքատությունը վերանա, առաջանա միջին խավ:

Ի՞նչ անել, երբ 35 տարեկանից բարձր ես եւ քեզ աշխատանք չեն տալիս, իսկ թոշակի կանցնես 65 տարեկանում: Ինչպես ապրել, մի խորհուրդ տվեք:

Ե՞րբ կբարելավվի մարդկանց սոցիալական վիճակը, լինելու՞ ենք 5 տարի հետո պակաս աղքատ:

Ո՞նց պետք է աղքատությունը հաղթահարել, հնարավոր է մեծաքանակ օգնություն մարդկանց տրամադրվի, եթե ոչ` ինչպե՞ս:

5.Աշխատավարձեր

Կբարձրացվի՞ աշխատավարձի չափը, եթե ընտրվեք, ինչքան կբարձրացնեք, որ գնային այս թանկացումների հետ կարողանանք ապրել:

Ե՞րբ է նախատեսվում աշխատավարձերի բարձրացում:

Ի՞նչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի մասնավոր ձեռնարկությունները անցնեն պետական հսկողության տակ` կապված աշխատավարձերի հետ:

Ինչո՞ւ են այդքան ցածր աշխատավարձերը:

Ինչու՞ չեն բարձրացնում աշխատավարձերը: Հնարավոր է գների թանկացումից հետո աշխատավարձերը բարձրանան:

6. Արտագաղթ

Ի՞նչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի մարդիկ դադարեն Հայաստանից գնալ:

Հայաստանում արտագաղթը պայամանավորված է աշխատատեղերի բացակայությամբ եւ աշխատավարձերի ցածր մակարդակով, որը նպաստում է երիտասարդների արտագաղթին, ո՞րն է դրա լուծումը:

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան եւ արտագաղթը նվազի Հայաստանում:

Ինչու՞ չեք բարելավում ժողովրդի վիճակը, որ մարդիկ չփախնեն հայաստանից:

Ինչո՞ւ չեք ստեղծում այնպիսի պայմաններ, որ ժողովուրդը չգնա երկրից:

Ինչպե՞ս եք պատկերացնում արտագաղթի պրոբլեմի լուծումը:

Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեք, որ արտագաղթի մակարդակը նվազի:

7. Բանակում առկա խնդիրներ

Ինչու ավելի ուշադրություն չեք դարձնում բանակին:

Ինչու չեք հետեւում կարգուկանոնին բանակում, եթե ընտրվեք ինչպես եք անելու որ բանակում իրար չսպանեն:

Ինչու՞ ճիշտ ծառայություն չկա: Ինչի՞ եք անում էնպես, որ մարդիք վախենում են գնալ բանակ, ով է մեղավոր էս վիճակի համար, ո՞վ պիտի պատասխան տա:

Ինչո՞ւ եք բանակում ստեղծում այնպիսի իրավիճակ, որ մարդ վախենում է բանակ գնալուց:

Բանակում ավելանում է սպանվածների, հիվանդությունների թիվը: Ինչպես է կարգավորվելու այս հարցը: Ամոթ չէ՞, որ հիվանդությունից զինվոր է մահանում բանակում:

Ինչո՞ւ են բանակում երիտասարդ զինվորները զոհվում:

հաղթահարել:

Եթե ընտրություններն անցկացվեն արդար ճանապարհով դա կխթանի կոռուպցիայի վերացումը:

Ե՞րբ եք հսկելու կոռուպցիան ձեր դաշտում:

Ինչու՞ չեք հետեւում կոռուպցիային:

Կոռուպցիայի գոնե ինչ-որ պայքար ընթանո՞ւմ է, թե՞ ոչ:

8.Առողջապահական խնդիրներ

Ե՞րբ պիտի առողջապահական համակարգը անվճար դառնա:

Ինչո՞ւ բուժհիմնարկներում հիվանդ թոշակառուներին լավ չեն վերաբերվում:

Կարո՞ղ եք բարձրացնել բժիշկների որակավորումը:

Ինչո՞ւ բժիշկները չեն օգնում, որ առանց գումարի վերցնեմ էպիկրիզը:

Ինչո՞ւ անվճար չէ բժշկական օգնությունը գոնե այն մարդկանց համար, ովքեր իսկապես չունեն վճարելու հնարավորություն:

Հիվանդ, անապահով մարդիկ փող չունենալու պատճառով չեն կարողանում նորմալ բուժսպասարկում ստանալ: Ինչպե՞ս եք պատկերացնում օգնել այդ մարդկանց, եթե ընտրվեք:

Հնարավոր չէ՞ հիվանդանոցներում թոշակառուներին համար զեղչեր սահմանել:

Շաքարով հիվանդ եմ, բայց մի ամիս դեղ տալիս են, 2 ամիս չեն տալիս, իսկ թոշակ էլ չեն տալիս, որ գնամ դեղ առնեմ: Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը:

Henaran.am-ին հաղորդում են ”Թրանսփարենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ