Սասունցի Դավթի ոգին, ոչ միամտությունը
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նախագահը խոսեց ՀՀ զինված ուժերից, նշեց, որ “բանակաշինություն” բառը պետք է արդեն համարել հնացած, “զրոյից բանակ ստեղծելու փուլն արդեն անցել ենք, եւ ՀՀ զինված ուժերը մեր պետականության ամենակայացած կառույցն է:
Նախագահը անդրադարձավ բանակում բարեփոխումների եւ արդիականացման անհրաժեշտությանը եւ նշեց.”Այս ուղղությամբ ինչ որ արել ենք, խղճով ենք արել, ճիշտ ենք արել, էլի ենք անելու: 21-րդ դարի հայ ռազմիկը ժառանգել է Սասունցի Դավթի ոգին, բայց ոչ միամտությունը,”-ընդգծեց նախագահը:
Լուսանկարը` Մարիաննա Ղահրամանյանի