25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Առողջապահության կազմակերպիչների միավորումը” սատարում է ՀՀԿ-ին

“Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպությանը այսօր կազմակերպած  կոնֆերանս “Մատչելի և բարձրակարգ առողջություն” խորագրով կոնֆերանսի ընթացքում հայտարարություն է ընդունվել, համաձայն որի` 2012թ. խորհրդարանական ընտրություններին “Առողջապահության կազմակերպիչների միավորում>>  հասարակական կազմակերպությունը սատարում է Հայաստանի  Հանրապետական կուսակցությանը և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրա օգտին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ  Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ բժիշկներ:

Կոնֆերանսի ընթացքում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վերոնշյալ հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը նշել է, որ “Առողջապահության կազմակերպիչների միավորում” հասարակական կազմակերպությունը` իր շուրջ 20 հազար անդամներով, առողջապահության ոլորտում ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, առաջատար մասնագետներ, երիտասարդ բուժաշխատողներ:

Հասարակական կազմակերպությունն ակտիվ մասնակիցն է եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներին: Այսուհետ ևս  հասարակական կազմակերպությունը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և նպատակներին` այն է` աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ՀՀ-ում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը և առողջապահական ծառայությունների մատչելիությանը, առավել ակտիվ մասնակցել ՀՀ-ում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, մասնագիտական չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը: Բոլոր ծրագրերը շարունակական են և միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ