07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան, շնորհակալ եմ”. Սերժ Սարգսյանը հանդիպեց էջմիածնեցիներին

“Գեներալ Սարոյանը կարողացավ իրեն դրսեւորել որպես հայրենասեր անհատ, մարդ, ով գետնով չտվեց էջմիածնեցու պատիվը: Շատերը չկարողացան իրենց պարտականությունները կատարել, շատերը փախան, բայց Սեյրան Սարոյանը բոլորիս պատիվը բարձր պահեց”:

Այսօր Էջմիածնի կենտրոնական հրապարակում էջմիածինցիների եւ  հարակից համայքների բնակիչներիի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ , ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

“Նախորդ անգամ գովեստի խոսքեր ասացի Մանվել Գրիգորյանի մասին եւ ճիշտ ասացի: Այժմ ես լռում եմ: Դուք գիտեք նրա վերաբերմունքը, նա մեզ  է սատարում, մենք` իրեն: Ես այն ժամանակ ավելի օբյեկտիվ էի”, -ասաց Սերժ Սարգսյանը ու դիմեց գեներալներին. “Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան, շնորհակալ եմ”:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ համագումարին հայտարարել էր, որ երկրապահ կամավորականները սատարում են Սերժ Սարգսյանին: Մանվել Գրիգորյանը  ՀՀԿ համամասնական ցուցակի 15-րդ համարն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ