27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ Բրիտանիան կմիավորի սիրիացի ապստամբներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնական շփումներ կհաստատի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ կռվող ապստամբների խմբավորումների հետ: “BBC News”-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը` Հորդանան կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքով` բրիտանացի ներկայացուցիչներն ապստամբների ղեկավարների հետ հանդիպումներ կանցակցնեն Թուրքիայում եւ Հորդանանում: Բանակցությունների նպատակն է միացյալ պատասխանատու ընդդիմություն ստեղծել, որի հետ հնարավոր կլինի  հետագա հարաբերություններ կառուցել: Ալ-Ասադի հակառակորդների հետ շփումներ կհաստատի Ջոն Ուիլքսը` բրիտանական արտգործնախարարության լավագույն արաբագետը, ով ներկայումս  Սիրիայում ընթացող դեպքերին հետեւելու պատասխանատուն է:

Վարչապետը խոստացել է, որ իր երկիրը 50 մլն ֆունտ ստեռլինգի չափով ոչ ռազմական օգնություն կցուցաբերի ապստամբներին, ինպես նաեւ կմտածի` “էլ ինչպես կարելի է օգնել ընդդիմությանը”: Ընդ որում, Քեմերոնն ընդգծել է, որ տվյալ փուլում Լոնդոնը չի պատրաստվում ապստամբներին զենք մատակարարել կամ ռազմական պատրաստվածության դասընթացներ տալ նրանց:

Ավելի վաղ ապստամբները դժգոհում էին, որ Արեւմուտքն իրենց միայն բարոյական աջակցություն է ցուցաբերում, իսկ նյութական աջակցություն ոչ Եվրոպայից, ոչ էլ ԱՄՆ-ից չի գալիս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ