25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրիում թեժ է. թեկնածուի հայրը` “թուր-թվանքո՞վ”

Գյումրիի  հյուսիսային սահմանից մինչեւ քաղաքի արեւմտյան մասը ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում կրքերը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գնալով թեժանում են: Այստեղ 3 թեկնածու են առաջադրված. ՀՀՇ-ից` Մուրադ Գրիգորյանը, ԲՀԿ-ից` Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ ՀՀԿ-ից` “Սովռանո” ընկերության նախագահ Արման Սահակյանը:

Հիմնական պայքարը ծավալվում է կոալիցիայի անդամ կուսակցությունների թեկնածուների միջեւ: Մեր տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի հայրը` “թուր-թվանքով” ընտրողների տներ է այցելում եւ զգուշացնում, որ որդուն չընտրելու դեպքում` տուժելու են:

Պակաս ակտիվ չեն  հանրապետական Արման Սահակյանի կողմնակիցները: Նրանք էլ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ են ազդում ընտրողների վրա: Գյումրեցիների վիճակը նախանձելի չէ:  Նրանք պատմում են, որ “գիշերը մի թեկնածուի կողմնակիցներն են դոռը թակում, առավոտյան` մյուսի”:

Արման Սահակյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նորմալ մրցակցային պայքար է: “Մենք մեզ համար, նրանք` իրենց, ոչ մի ավելորդ բան չկա”-ասաց Ա. Սահակյանը: ԲՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ չկարողացանք խոսել: Henaran.am-ի հեռախոսազանգերը երկու օր է անպատասխան են մնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ