26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջվում է մի տեղեկատվություն, որին ոստիկանությունը չի տիրապետում. Հովհաննես Քոչարյանը` միասնական շտաբի դիմումի մասին

Ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ “Ժառանգության” մասնակցությամբ ստեղծված միասնական  շտաբի կողմից  ՀՀ ոստիկանապետին, դատախազին եւ վարչապետին դիմում էր ուղղվել` իրենց տրամադրել այն քաղաքացիների ցուցակը, ովքեր պետռեգիստրում գրանցված են, սակայն ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում: Դիմումի տակ, բացառությամբ ԲՀԿ-ի ներկայացուցչի, ստորագրել են մյուս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը անդրադարձել է  դիմունի վերաբերյալ ՀՀ ոստիկանության արձագանքին:

“Ոստիկանությունից պահանջվում է մի տեղեկատվություն, որին ոստիկանությունը չի տիրապետում եւ չի տիրապետում օրենքի ուժով”,-նշել է Հովհաննես Քոչարյանը եւ հավելել, որ  ՀՀ ոստիկանությունը ՀՀ-ից դուրս եկող քաղաքացիների ռեգիստր չի վարում:

Անձնագրային և վիզաների վարչության պետի մանրամասն մեկնաբանությունը` կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ