26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արջի ծառայություն նախագահին

Քաղաքական տեխնոլոգների  համոզմամբ, նախընտրական քարոզարաշավը  այն “ոսկե հնարավորությունն է”, որի  միջոցով շարքային քաղաքացիները կարող են շփվել առաջին դեմքերի հետ:

Ուսումնասիրությունները պարզել են, որ երկրի նախագահի կամ վարչապետի կամ այլ դեմքերի հետ սովորական ձեռք սեղմումը տվյալ ընտրողի, բնակչի համար հպարտություն է: Հատկապես մարզերում այդ հանդիպումներին եւ անձնական շփումներին մարդիկ ավելի քան մեծ տեղ են տալիս:

Մասնագետները վկայում են, որ առաջնորդի հետ անմիջական շփումը, որի արդյունքում թեկուզ ոչ տեւական հուզական կապ է ստեղծվում, պետք է ոչ միայն շարքային մարդուն: Զուտ քաղաքագիտական առումով այդ շփումից գործնականում շահում է ինքը` առաջնորդը` շահելով ընտրողի համակրանքը:

Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի հարավի բնակիչները սրտատրոփ էին սպասում նախագահին` ասելով, որ “իրենց թագավորին տեսնելու են եկել”: 

Բայց արի ու տես` չգիտես ինչու տեղական չինովները փորձում էին արգելել Հայաստանի քաղաքացիներին` շփվելու նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նկատենք, որ նրա շփումները ժողովրդի հետ ավելի երկար են տեւում նախատեսվածից:

Երկրի առաջնորդը լսում է նրանց, տեղում հանձնարականներ տալիս, բայց նա չի կարող տեսնել, թե իր ենթակաները ինչպես են արգելում բնակիչներին իրենց ծրարները հանձնելու օգնականներին: Նման միջադեպ գրանցվեց Սյունիքի եւ Վայոց ձորերի մարզերում: Մասնավորապես բնակիչները ծրարները` ձեռքներին փորձում էին հանձնել պատասխանատուին, բայց գյուղապետը արգելում էր` հրապարակավ գոռալով, որ դրա ժամանակը չի:

Ստիպված միջամտում էին լրագրողները, փորձում զրուցել, օգնել, որ նամակը հասնի հասցեատիրոջը: Իսկ նախագահին ասելիք շատ կար` ավանդների վերադարձ, թոշակների բարձրացում,  գյուղի եւ քաղաքի միջեւ առկա տարբերության ծավալների կրճատում, գյուղական համայնքներում մանկապարտեզների բացում եւ շատ ու շատ հարցեր:

 

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ