Պատրաստվում են հանգանակություն անել Սյունիքի մարզպետի համար
Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանները ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Թաթուլ Հակոբյանին`իր զարմանքն է հայտնել նրա ցանկությունից:
“Ինչին է պետք, որ ուզում ա դեպուտատ դառնա, ես էլ մոտ 10 հազար դոլար ստանամ, մարզպետ չեմ աշխատի”,-Սիսիանում հայտարարել է Սյունիքի մարզպետը:
Սիսիանցիները լսելով այդ` կես կատակ, կես լուրջ ասում են, որ պատրաստվում են հանգանակություն կազմակերպել մարզի ողջ տարածքով եւ անհրաժեշտ գումարը հավաքել: