05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կորոշվի արդյոք նոր վարչապետի հարցը. Ավանգարդ

Թերթը նկատում է, որ ընտրությունների բուռն շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաճախակի դարձած արտասահմանյան ուղևորությունները սկսել են հետաքրքրել շատերին: Դեռ վերջերս նա մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ ահա այս պահին գտնվում է Մոսկվայում:

Իհարկե, տարօրինակ չի կարող համարվել, որ Հայաստանի “ամենաերիտասարդ թոշակառուն”, ով, փառք Աստծո, հսկայական ֆինանսական միջոցներ ունի, արտասահմանյան ուղևորությունների է մեկնում: Ըստ թերթի` ուշագրավն այն է, որ մեկնում է նախընտրական պայքարի օրերին, իսկ նրա ամեն մի մոսկովյան հանդիպումից հետո առավել ակտիվանում է Վարդան Օսկանյանը, ով հիմա ԲՀԿ-ի ամենաազդեցիկ դեմքն է դարձել` Գագիկ Ծառուկյանից հետո:

“Թե ինչ “դուխ” է տալիս Մոսկվան Քոչարյանին չգիտենք, բայց համոզված ենք` ինչ-որ բանակցություններ, այնուամենայնիվ, ընթանում են: Չի բացառվում, որ Մոսկվայի ճնշումների ներքո որոշվի Հայաստանի նոր վարչապետի հարցը: Մանավանդ` Տիգրան Սարգսյանի վերջին շրջանի պասիվությունը հուշում է, որ նրան ինչ-որ բան են հասկացրել և “խնդրել” հանդես չբերել աչքի ընկնող ակտիվություն նախընտրական շրջանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ