26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է Հմայակը հիշել Անդրանիկ Մարգարյանին

Հմայակ Հովհաննիսյանը փորձում է հայտնի մարդկանց անուններ շահարկել, որ դրանով իր իմիջը բարձրացնի, բայց դրանով արջի ծառայություն է մատուցում իր սեփական տերերին:

Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ‘Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք կրում’:

Հիշեցնենք, որ պատասխանելով լրագրողների հարցին` ի վերջո, Գագիկ Ծառուկյանը զենքով էր գնացել քարոզարշավի, թե ոչ,  Հովհաննիսյանն ասել էր, թե Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք կրում:

Գագիկ Մելիքյանի խոսքով` Հմայակ Հովհաննիսյանը երեւի  արդեն սկսել է միայն շանտաժով ու զրպարտանքով զբաղվել, փոխանակ քաղաքական պրոցեսներին հետեւի  ու իր գործերով զբաղվի:

‘Նման գործելաոճը էլ ավելի կվնասի Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական իմիջին ու  կիջեցնի առանց այդ էլ ցածր վարկանիշը’,- ասաց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ