22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012թ. գարնանային զորակոչ անցկացնելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաս­տա­նի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զին­վո­րական եւ այլ­ընտ­րանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորա­կոչի տարկետ­ման իրավունքից կամ կորցրել են այն,  ինչպես նաեւ մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետու­թյան կրթու­թյան եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկ­ված  այն քաղաքացի­ների, որոնք մասնակցել են բարձ­րա­գույն ուսումնական հաստատություն­ների ընդու­նե­լության քննություններին եւ մինչեւ 2012 թվականի հուլիսի 15-ը չեն ներ­կա­յա­ցրել զորակոչից տարկետման իրա­վունքը հավաստող փաստաթուղթ:

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով որոշվել է նաեւ 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահման­ված ժամ­­կե­տում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառա­յող­նե­րին եւ հանձնարարվել է ՀՀ կառավարությանը՝ երկշաբաթյա ժամ­կե­­տում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որո­շում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ