Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Նախագահը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաեւ իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:
Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգեւը՝ Պատվո շքանշանը:
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երկկողմ հարաբերությունների եւ մասնագիտական ոլորտում սերտ փոխգործակցության եւս մեկ հավաստում է համարել իր այցի շրջանակներում այսօր ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվելիք համագործակցության ծրագիրը՝ նախատեսված 2012-2013թթ. համար:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից