23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախկին ՕԵԿ-ականը աջակցում է Հանրապետականին. Հայկական ժամանակ

Աժ ՕԵ խմբակցությունը լքած Գագիկ Բաղդասարյանը, ըստ “Հայկական ժամանակ”-ի, աջակցում է ՀՀԿ-ին եւ Աջափնյակում ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Հովսեփյանին: Թերթը հիշեցնում է, որ Բաղդասարյանը լքեց ՕԵԿ-ը` ասելով որ վերջինս դարձել է ՀՀԿ-ի կցորդը:

“Երեկ նրան հարցրինք` ինչո՞ւ եք ՀՀԿ-ի համար աշխատում. “Ես ոչ մեկի համար էլ չեմ աշխատում: Շատ սխալ ինֆորմացիա է, դա երեւի Արթուր Բաղդասարյանի տարածած ինֆորմացիան է: Նման բան չի կարող լինել, կարող է` ինձ տեսել են “Շանթ” ռեստորանում, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են Ռուբեն Հովսեփյանի կողմնակիցները եւ ընդամենը անունը շտաբ են դրել, բայց դա շտաբ չէ, հաց ուտելու տեղ է ընդամենը: ՀՀԿ-ի շտաբը լրիվ այլ տեղ է գտնվում, եւ այլ մարդիկ են հավաքվում այնտեղ:

Ես ՀՀԿ-ի հետ կապ չունեմ, Ռուբեն Հովսեփյանին էլ ես ընդամենը չեմ խանգարում, եթե ես աշխատեի, հրապարակային մի բան կտեսնեին, որ քարոզարշավին եմ մասնակցում կամ այլ բան եմ անում: Ես ոչ մեկի համար չեմ աշխատում, որ աշխատեի, կաշխատեի իմ համար: Ես քաղաքականության հետ կապ չունեմ”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ