01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տաքսու վարորդը դիմել է ոստիկանություն` փողի փոխարեն մարիխուանա են վճարել

Ոստիկանությունը ձերբակալել է Մյունխենի մի բնակչի, որի դեմ բողոք է ներկայացրել տաքսու վարորդը, որին գերմանացին փորձել է վճարել մարիխուանայով:

Երբ տաքսու վարորդը երիտասարդին գրեթե տուն է հասցրել, վերջինս հայտնել է նրան, որ ինքը փող չունի, սակայն կարող է փոխարենը վճարել մարիխուանայով: Ընդ որում, վարորդը նկատել է, որ իր հաճախորդն ալկոհոլի ազդեցության տակ է:

Հաճախորդին իջեցնելով` տաքսու վարորդն անմիջապես զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել երիտասարդի հասցեն: Սակայն չի ճշտվել` վարորդը վերցրել է երիտասարդից մարիխուանան, թե` ոչ:

Ժամանելով երիտասարդի տուն` ոստիկանները հայտնաբերել են կանեփի մի ամբողջական պլանտացիա` 31 թուփ: Բացի դրանից, հայտնաբերվել է նաեւ 353 գրամ մարիխուանա  եւ 5 գրամ հաշիշի յուղ:

Երիտասարդը հայտնել է, որ ինքը վաճառքի համար չէ աճեցրել թմրախոտը, այլ պարզապես անձնական օգտագործման: Ինչեւէ, նրան դատարան են տարել, թեեւ մեղադրանք չեն հարուցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ