24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպարապետի եղբայրը հեռանո՞ւմ է ՀԱԿ-ից. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթին  լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին գտնվում էր Բրյուսելում, որոշել է խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից:

“Համենայնդեպս, Սարգսյանի կուսակիցներն ամենուր հայտարարում են, որ իրենց կուսակցության առաջնորդը միայնակ չի մտնելու խորհրդարան, քանի որ նրա պայքարն այդ մանդատի համար չէ: Այդպիսով՝ “Հանրապետություն”-ն ինքնըստինքյան ընտրություններից հետո դուրս կգա նաեւ Հայ ազգային կոնգրեսի կազմից:

“Լուրի առնչությամբ անձամբ Սարգսյանից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ, քանի որ նա արդեն հայտարարել է, որ մինչեւ ընտրությունները ոչինչ չի խոսելու: Ու այս պահվածքը եւս որոշակի վերաբերմունք է ընտրությունների ու դրանց ելքի նկատմամբ”,-եզրակացնում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ