15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանկարծ Բուրիդանի ավանակի օրը չընկնեն. Շարմազանով

Այսօր երեկոյան ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի: Ինչպես  Henaran.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստի ընթացքում կքննարկվեն ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին ու 100 տոկսոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական քննարկումներ սկսելու` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը քննարկելուն, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նման հարց ՀՀԿ օրակարգում չկա:

“1999 թվականից առայսօր “Հանրապետական”  կուսակցությունն է ձեւավորում քաղաքական օրակարգ եւ նախաձեռնում քաղաքական բոլոր առողջ պրոցեսները: Ես կարծում եմ, որ հասարակությունը դա տեսնում է, միշտ ուժեղի հետեւից են գնում, ոչ թե կասկածողի”,-մեզ հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց.”Ինձ շատ քաղաքական ուժեր հիշեցնում են Բուրիդանի ավանակի պատմությունը: Կներեք, համեմատության համար, ես սա զուտ հին աշխարհից օրինակ եմ բերում, թող որեւէ մեկը չվիրավորվի, բայց Բուրիդանի ավանակի նման չեն կողմնորոշվում` որ ուղղությամբ շարժվել: Հիշենք, որ Բուրիդանի ավանակը սովից մահացավ: Այնպես, որ այն քաղաքական ուժերը, որոնք տատանվում են եւ չեն կողմնորոշվում` սպասելով ինչ-որ բանի, կարող են այդ վիճակում հայտնվել”:

Henaran.am-ի հետ զրույցում Շարմազանովն անդրադարձավ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այսօր արած դիտարկմանը, որը վերաբերվում է Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը:

“Եթե Աղվան Վարդանյանը դիմակազերծումը  նկատի ունի,ապա մեզ համար պարզից էլ պարզ է, թե ով` ով է: Կարծում եմ հասարակության  համար մինչեւ քարոզարշավի մեկնարկը ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի եւ մենք ականատես կլինենք դիմակազերծման պրոցեսի” :

Հիշեցնենք, որ այսօր Աղվան Վարդանյանն ասել էր, թե վերը նշված հարցի շուրջ քննարկումների ընթացքում դաշտը իսկապես կպարզվի եւ կերեւա , թե ով` ով է: Նա հավելել էր, թե որեւէ մեկը իրավունք չունի դատավորի դեր ստանձնել կամ  խոսել շանտաժի եւ այլնի ոճով: Իսկ նախօրեին Էդուարդ Շարմազանովն ակնարկել էր, այն մասին, որ կանգնած են մարդիկ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն եւ նշել, որ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման գործընթացի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ