20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետականների ձայնը պիտի հասնի հյուսիս եւ հարավ. Հանրապետության հրապարակը ՀՀԿ-ականացվում է

Հանրապետության հրապարակում այսօր իր քարոզարշավն է եզրափակում Հանրապետական կուսակցությունը: Այս պահին Հանրապետության հրապարակ են շարժվում ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորները, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները, իսկ մինչ ՀՀԿ առաջնորդի ելույթը, ժողովրդին ուրախ տրամադրություն են պարգեւում հայ էստրադայի աստղերը:

Ինչպես նշեցին հանդիսավարները` նրանք քիչ առաջ են վերադարձել Սյունիքից, եւ այնտեղ նույնպես տիրում էր բարձր տրամադրություն:

‘’Այստեղ հավաքվել ենք համակիրներով, եւ պետք է այնպես անենք, որ մեր համերաշխության ձայնը հասնի Սյունիք եւ Գյումրի, եւ ոչ թե տեսախցիկների միջոցով, այլ  բնական ճանապարհով’’,- նշեց հանդիսավար Ֆելիքս Խաչատրյանը:

Մոտ մեկ ժամից Հանրապետության հրապարակում ելույթ կունենա ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ կամփոփի կուսակցության նախընտրական քարոզարշավը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ