Պայթյունից տուժած երիտասարդները աղմուկ են բարձրացրել
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում`չեն քվեարկել շրջիկ քվեատուփերով:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը, գործող կարգի համաձայն, քվեարկության օրվանից 5 օր առաջ պիտի բուժհաստատություններում գտնվողների հայտերը ներկայացվեին:
“Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան, այսինքն` արդեն ժամկետը ավարտվել էր”,-ասաց տիկին Հունանյանը: Ի դեպ, բուժհաստատություններում գտնվողները իրավունք ունեն քվեարկելու միայն համամասնական կարգով:
Ի դեպ, մեր տեղեկություններով, այդ երիտասարդները աղմուկ են բարձրացրել, որպեսզի կքվեարկեն տեղում, բայց օրենքը ցանկությունից վեր է: Նկատենք, որ երիտասարդները հիմնականում ՀՀԿ երիտթեւի անդամներ են: