26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անհետացած կնքիներն ու տրակտորները կազդե՞ն ընտրությունների արդյունքների վրա

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումնրը չեն  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ  դիտորդական առաքելության նախագահն ու համակարգող Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ դիտորդական առաքելության արդյունքների ներկայացմանն այսօր պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան դիտորդական առաքելության ընթացքում նկատված խախտումները երկու խմբի է բաժանել: Առաջին խումբն, ըստ նրա, խախտումներ են որոնց արդյունքում կուտակումներ ու հերթեր են գոյանում տեղամասերում, որոնք սակայն քաղաքացուն հետ չեն պահել քվեարկությանը մանակցելուց:

“Նման խնդիրներ մենք որոշ դեպքերում տեսել ենք, բայց անշուշտ, այն չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Մեր նկատած մի շարք նման դիզֆունցիաները ենթակա են շտկման, բայց էական ազդեցութուն չեն թողել ընտրությունների ելքի վրա: Անշուշտ մեզանից ոմանք որոշ դեպքերում ականատես են եղել քվեարկողնրի վրա  ճնշման փորձերի, բայց դրանք բավական սահմաննափակ թիվ են կազմել”,-ասել է նա:

Մյուս խումբ խախտումները, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեայի խոսքով,  կարող են ազդել արդար մրցակցության վրա:

“Օրինակ, մեր միջանկյալ զեկույցում արդեն նշված է, որ եթե քաղաքական կուսակցության հետ կապված մի կազմակերպութուն  500 տարկտոր է բաժանում, ապա քիչ ահավանական է, որ դա որոշ տեղերում ոմանց վրա իր ազդեցությունը չթողնի: Իսկ արդյոք նման երեւույթը հիմնովին կարող է ազդել ընտրությունների արդյունքներրի վրա, դա մի հարց է, որը թողնում եմ ԿԸՀ-ի հայեցողությանը”,-շարունակել է Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան:

Նա խնդրահարույց է համարել նաեւ քարոզարշավի ընթացքում որոշ կուսակցությունների կողմից դպրոցների օգտագործումը: Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան ասել է, որ բաց հարց է մնում, թե որքանով նման դեպքերը կարող էին ազդեցություն թողնել ընտրությունների արդյուննքրեի վրա: “Ամեն դեպքում, ֆունդամենտալ ազդեցության մասին չենք կարող խոսել: Իմ երկրում նման դրսեւորումները լուրջ քննության կարժանանային”,-շարունակել  է նա: Խավիեր դե Դոննեան նշել է, որ  որոշ առումներով այս ընտրությունները նախորդներից ավելի լավն էին, որոշ առումներով էլ` պահպանվել է նախկին վիճակը եւ իրավիճակը  բարելավելու տեղ կա:

Նույն հարցի վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար  Ռադմիլա Շեկերինսկան ասել է,որ դեռեւս չի մշակվել մեթոդաբանություն, որով կարելի է գնահատել,թե այդ թերությունները որքանով կարող էին  ազդել ընտրությունների  արդյունքերի վրա: Դրա մասին արտահայտվելը ոչ միայն մեր մանդատից դուրս է, այլեւ  շատ դժվար ”,-ասել է Ռադմիլա Շեկերինսկան: Նա նշել է, որ սրանք լուրջ խնդիրներ են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:  

Միջազգային դիտորդներն լրագրողների խնդրանքով անդրադարձել են նաեւ քվեարկության մասնակիցների անձնագրերում կնինքերի անհետացման վերաբերյալ միասնական շտաբի հայտարարությանը: Մասնավորապես հարցին, թե հիմնավոր են արդյոք շտաբի անդամ քաղաքկան ուժերի մտահոգություններն այս հարցում, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան ուշագրավ պատասխան է տվել.”Երբ դեղագործից մի լուծույթ ես առնում, օգտագործելուց առաջ շիշը պետք է թափ տալ: Սա մի բան է, որ որոշ ՏԸՀ-ների նախագահողներ մոռացել էին անել եւ երբ նկատեցին, որ թանաքն անհետանում է, փոխեցին այն, իսկ որոշները շարունակեցին պաշտոնական թանաքն օգտագործել: Իհարկե, ցավալի է, որ  դա տեղի ունեցավ, բայց վստահ չեմ, որ դա էական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքերի վրա”:

Ռադմիլա Շեկերինսկան էլ նշեց, որ ԿԸՀ-ն չէր ցանկացել կամ մոռացել էր փորձարկել թանաքը, ինչի արդյունքում դեպքեր եղան, երբ ՏԸՀ-ները այս փաստն օգտագործեցին: “Փոխանակ շշերը թափահարելու,  թեթեւակի թափ տվեցին որոշ դրույթներ, որպեսզի կարողանան գործընթացն առաջ տանել` մանավանդ հաշվի առնելով այն անվստահության մակարդակը, որը գոյություն ունի շահագրգիռ կողմերի եւ կուսակցությունների միջեւ”,-ասել է նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ