Վովան բոլորի ոստիկանապետն է եւ կարող է լինել նաեւ ԲՀԿ-ում /վիդեո/
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը բոլորի ոստիկանապետն է եւ պիտի մասնակցի բոլոր հավաքույթներին, եթե հրավիրում են: Այսպես մեկնաբանեց իր մասնակցությունը ՀՀԿ-ի տոնական ֆուրշետին` գլխավոր ոստիկանը:
“Երեւի հրավիրել են, որ օպերատիվ իրավիճակը վերահսկեմ”,-ծիծաղելով ասաց Վ. Գասպարյանը` ավելացնելով, որ ինքը կարող է “մի օր այստեղ, մի օր “Բարգավաճ”-ում, մի օր Կոնգրեսում հրավիրված լինել”: Ոստիկանապետը վստահ է, որ ԲՀԿ-ից իրեն կհրավիրեն նմանատիպ երեկույթի, բայց դեռ հրավերը չէր ստացել:
“Ասեմ, որ ստեղ էլ հենց նոր հրավիրեցին”,-ավելացրեց ոստիկանապետը` շտապելով ժամանակը ճիշտ օգտագործել եւ շփվել ՀՀԿ պատգամավորների հետ:
Ի դեպ, նկատենք, որ ոստիկանապետը միակ պաշտոնյան էր, որ մեքենայով չհասավ մինչեւ ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ: Այլ մի քիչ ներքեւ կանգնեց եւ ոտքով քայլեց դեպի շենքը: