26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համեստ ոստիկանապետը /վիդեո/

Ընտրական գործընթացներով զբաղվող պետական թե հասարակական կազմակերպություններն այս օրերին ամփոփում են իրենց աշխատանքը, փորձում գտնել բացթողումները:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ “ջիպեր-միպեր” չեն լինելու, ոստիկանները աշխատելու են նոր որակով:

Երեկ ՀՀԿ գրասենյակում կազմակերպված տոնակատարության  ժամանակ լրագրողները փորձեցին Գասպարյանից պարզել, թե ինչպես է գնահատում իր աշխատակիցների աշխատանքը:

“Բավարար եմ գնահատում, սակայն ես չէ, որ պիտի գնահատեմ, այլ հասարակությունը, ընտրողը”,-ասաց Գասպարյանը: Ի դեպ, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Ընտրությունն քոնն է” ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ կոնկրետ իրենց կազմակերպությունը բողոք չի արձանագրել:

“Ասեմ նույնիսկ, որ մի քանի տեղ կուտակումներ էին, եթե չլինեին ոստիկանները, ապա երեւի ոչ ցանկալի միջադեպ գրանցվեր”,-ասաց դիտորդական կազմակերպության ղեկավարը:

http://youtu.be/RCSpFAbyTGE

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ