20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն “պաուզան” կպահի մինչեւ սեպտեմբեր. Արամ Կարապետյան

“Եթե ԲՀԿ-ն շարունակի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու գործողությունները, ես կասեմ, որ ծրագրավորողները շատ խելացի մտածել էին ԲՀԿ-ին բերել ընդդիմադիր դաշտ եւ ՀԱԿ-ի ձայները նրա վրա քաշել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նա հավելեց, որ եթե  ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ, նրան այլ ճանապարհ չի մնում, քան դառնալ կենտրոնամետ ընդդիմություն:

Լրագրողների դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը  հայտարարում է, որ  դեմ է կոալիցիային, բանախոսն ասաց.”Ես միշտ հարցնում էի ԲՀԿ-ից իմ ընկերներին, թե եղել է մի դեպք, որ ԲՀԿ-ն հավաքվի եւ անձնական կարծիք արտահայտի, ինչ ասում են, համարում են անհատական կարծիք”:

Նրա խոսքով, եթե Օսկանյանի կարծիքը նորից համարվի անհատական կարծիք, կնշանակի, որ նա ԲՀԿ ամենաարմատական թեւն է, եթե կուսակցությունը հայտարարի, որ կոալիցիա  չի կազմելու, ապա գոնե մի անգամ այդ կարծիքը կհամընկնի:

Արամ Կարապետյանի համոզմամբ, այս հարցում ԲՀԿ-ն “պաուզան” կպահի մինչեւ սեպտեմբեր: ՆԺԿ նախագահը կարծիք հայտնեց, որ  Սերժ Սարգսյանը կառավարության կազմը առանձնապես փոփոխելու մտադրութուն չունի.“Որոշումների տրամադրությունը լինելու է, թե ապագա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին, թե ոչ”:

Ինչ վերաբերվում է  ՀՅԴ-ին, Արամ Կարապետյանն ասել է.”ՀՅԴ-ի տոկոսները կապված են երկու խնդրի հետ, վերջին երկու ընտրությունների ընթացքում առաջին անգամ ՀՅԴ-ն մասնակցում է առանց Ռոբերտ Քոչարյանի գործոնի, այն ժամանակ ՀՅԴ-ն բավականաչափ քարոզչության միջոցներ կարող էր ունենալ”:

Երկրորդ գործոնն , ըստ նրա, պայմանավորված է հայ -թուրքական հարցում ՀՅԴ-ի դիրքորոշմամբ եւ այս հարցում աշխարհաքաղաքական խնդիրներով: Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների դեմ ամենակատեգորիկ կերպով պայքարող կուսկացությունը քիչ ձայն հավաքեց:

Իսկ “Ժառանգության” վերաբերյալ Արամ կարապետյանն ասաց. “Ժառանգության” մեջ մենք ունենք “Ազատ դեմոկրատներ”, որոնք հայ-թուրքական արձանագրությունների ջատագովն են: Ֆակտորները, որոնք դեմ էին գեոքաղաքական այն կուրսին, որը կոչվում էր հայ-թուրքական, այսօր շատ թույլ են”: Այս հարցում, ըստ նրա, բավականին դժվար վիճակում է հայտնվելու նաեւ ԲՀԿ-ն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ