28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դավիթ Հարությունյանը հասկանում է առաջին նախագահին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ, ՀՀԿ գրասենյակում կայացած տոնակատարությունից առաջ լրագրողներին ասել է, որ իր անձնագրի դրոշմակնիքն էլ է օքսիդացել: Այստեղ ոչ մի արտառոց բան պատգամավորը չի տեսնում եւ զարմանում է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վրա: Հիշեցնենք, որ Օսկանյանը ասուլիսում հայտարարել էր , որ դա “ընտրախախտում է”:

“Քաղաքական այնպիսի գործչի համար, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, ճիշտ չի  հանպատրաստից նման հայտարարություն անել, պետք է եղածը ստուգել”,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե այս ընտրությունների նման վատ ընտրություններ  չկային.

“Ես հասկանում եմ առաջին նախագահի մտահոգությունը, որ նա զգացել է, որ իր էլեկտորատը էն չի, ինչ նախկինում եղել է, եւ պարզ է, որ կարող է անել նման հուզական հայտարարություն կամ էլ` ասենք պլանավորված ապատեղեկատվություն է”,-ասաց Դ. Հարությունյանը:
http://youtu.be/wZMrZ5nYlaQ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ