“Ախր մենք էդքան չենք բաժանել … “. ԲՀԿ-ն գոհ է, բայց
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ԲՀԿ-ում գոհ են խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից մեկը հայտարարել է, որ “բաժանածի դիմաց արդյունքը եկավ”:
“Ախր մենք էդքան չենք բաժանել, քիչ ենք տվել, տեսնես մեր տեղը ով բարեգործություն արեց”,-կես կատակ, կես լուրջ նշել է ԲՀԿ պատասխանատուներից մեկը:
Հիմա ԲՀԿ-ում ընտրական լարվածությունը թոթափվել է` հետընտրական կրքերը եռում են կոալիցիայի լինել-չլինելու շուրջ: Բանն այն է, որ եթե կոալիցիա չձեւավորվի “Բարգավաճ Հայաստանը” կզրկվի մի շարք պորտֆելներից: Մինչդեռ բարգավաճական պաշտոնյաները ծանր են տանում աթոռներից հնարավոր հրաժարման մասին խոսակցությունները: