Մեկ շաբաթում Հայաստանում 3 երկրաշարժ է գրանցվել
Ս.թ. մայիսի 3-ից մինչև 10-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել, որը տեղի է ունեցել մայիսի 6-ին Սևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք:
Իսկ մայիսի 10-ին Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած 2 բալանոց ստորգետնյա թույլ ցնցումը զգացվել է Դվին գյուղում:
Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալությունից: