15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել Մաշտոցի այգում իրականացված գործողությունների կապակցությամբ

2012 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարարել էր, որ ապրիլի 29-ին Երեւանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում առանձին անձանց գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մի շարք դատավարական գործողություններ:

Հաշվի առնելով նշված իրավական գործընթացի թափանցիկությունն ապահովելու կարեւորությունը, սույնով ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ արձանագրված փաստերի կապակցությամբ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ի թիվս արդեն նշանակված մեկ տասնյակից ավելի դատաբժշկական փորձաքննությունների, բացատրություններ են վերցվել դեպքի անմիջական մասնակիցներից, ստացվել եւ ուսումնասիրվել են այդ օրվա իրադարձությունները վերարտադրող տեսաձայնագրությունները, ինչպես  նաեւ վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Ձեռք բերված տեղեկությունների վերլուծության եւ գնահատման արդյունքում 2012 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնում որոշում է կայացվել նույն թվականի ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հետագայում եւս ՀՀ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի նախաքննության ընթացքի եւ միջանկյալ արդյունքների մասին:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ