20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը կլքի՞ ԲՀԿ-ն, եթե կուսակցությունը կոալիցիա կազմի/վիդեո/

“Միասնական աշխատանքների հետագա քայլերի հետ կապված ինչ որ ասվել է հայտարարության մեջ, միասնական է, մնացածը ամեն մի քաղաքական ուժ իր ճանապարհով կանի”,-այսօր Քաղաքագետների միությունում հայտարարեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը` անդրադռնալով  միասնական շտաբի անդամ քաղաքական ուժերի կողմից հետընտրական միասնական քայլերի վերաբերյալ հարցին:

Կկազմվի նոր կոալիցիա, թե ոչ: Այս հարցին Վարդան Օսկանյանը տվեց հետեւյալ պատասխանը.”Ես չեմ կարող ԲՀԿ անունից խոսել: Կուսակցությունում այս կապակցությամբ կան տարբեր կարծիքներ եւ դեռ որոշում չկա: Վերջում մեծամասնությամբ երեւի որոշում կկայացվի”:

Օսկանյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ինքն անձամբ կտրականապես դեմ է, որ ԲՀԿ-ն մտնի իր ձեւակերպմամբ,  ոչ իրական կոալիցիայի մեջ: “Ես ինքս ամբողջ քարոզարշավի ընթացքում  անձամբ պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ եւ շարունակելու եմ պայքարել”:

Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե քաղաքական մենաշնորհ ունեցող ուժը համարում է, որ ինքն ստացել է այդ մենաշնորհը, ուրեմն հենց ինքը պետք է ամբողջական պատասխանատվությունը վերցնի:

“Ես ինքս` Վարդան Օսկանյանս, երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պատասխանատվության տակ չեմ դնի”,-ընդգծեց ԲՀԿ-ական նախկին արտգործնախարարը: Դիտարկմանը,  նշանակում է դա արդյո՞ք, որ նոր կոալիցիայի ձեւավորման դեպքում պարոն Օսկանյանը լքի ԲՀԿ-ն կամ վայր կդնի մանդատը, Օսկանյանն ասաց.”Մեկնաբանություններն ու եզրակացությունները դուք արեք”:

Նա նշեց, որ իր տեղեկություններով, առայժմ կոալիցիա կազմելու վերաբերյալ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից առաջարկ չի ստացել:  Հարցին, թե ինչպիսին է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը կոալիցիայի հարցում, Վարդան Օսկանյանը պատասխանեց.”Ինքը այս պահին լսում է տարբեր կարծիքներ”:

Օսկանյանն ասաց, որ ժողովուրդն ու երկիրն է շահում, եթե ԲՀԿ-ն չմտնի նոր կոալիցիայի մեջ: “Խորհրդարանում կարողանում ենք հարցեր լուծել, երկու կարծիք ինձ մոտ չկա, քաղաքական մենաշնորհը պետք է Հայաստանում վերացնել: Ես անձամբ մինչեւ վերջ պայքարելու եմ դրա դեմ”: Կոալիցիա մտնելով, ըստ նրա` ԲՀԿ-ն չի կարողանում հակակշիռ դառնալ:

Վարդան Օսկանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ գալիք նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հարցին: “Դեռ շուտ է, երեկ նաեւ թրքական մամուլն էր անդրադարձել դրան: Այդ հարցն ինձ բազմիցս տվել են, միանշանակ նույն պատասխանն եմ տվել`այդ  հարցի մասին դեռ չեմ մտածում եւ վաղ է մտածել: Որոշները այս հարցը մեկնաբանում են, որ չեմ բացառում, որոշները,  որ բացառում եմ: Թուրքերը կարծես ասել էին, որ բացառում եմ: Ես ինքս այդ մասին չեմ մտածել”,-ասել է Օսկանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ