31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորածին քոթոթի անունը որոշելու են երեխաները

Երեւանի կենդանաբանական այգու առաջին կորպորատիվ խնամակալի անունն արդեն հայտնի է:’‘Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա’‘փակ բաժնետիրական ընկերություն դարձել է Երեւանի կենդանաբանական այգու` վերջերս մայրացած Անդրկովկասյան գորշ արջերից մեկի եւ նրա փոքրիկ ձագուկի խնամակալը: Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա այգու առաջին կորպորատիվ խնամակալության վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը:

Այս խնամակալության շնորհիվ ‘‘Կենդանիների խնամակալություն’‘ծրագիրը բոլորովին նոր փուլ է թեւակոխում: ‘‘Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա’‘ընկերությունը, ստանձնելով արջերի կորպորատիվ խնամակալությունը, պարտավորվել է առնվազն մեկ տարի հոգալ կենդանիների սննդի, խնամքի, ինչպես նաեւ ազատավանդակին առնչվող ծախսերը:

Ավանդույթի համաձայն` խնամակալված կենդանու անունը, եթե նա դեռ անուն չունի, որոշում է խնամակալը:’‘Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա’’-ն որոշել է այս ուրախ եւ հետաքրքիր պարտավորությունը հանձնել երեխաներին:

Միջոցառման օրը 8-15 տարեկան թվով 50 երեխաներ կմասնակցեն օրվա հերոսներին նվիրված նկարչական մրցույթի (ժամը 11:00-12:00): Մրցույթի մասնակիցների թվում տարբեր ներառական դպրոցների եւ մանկատների սաներ են, ինչպես նաեւ ‘‘Կոկա-Կոլա’‘ընկերության աշխատակիցների երեխաները:

Հենց մրցույթի ընթացքում էլ մասնակիցները հնարավորություն կստանան հատուկ արկղերի մեջ գցել քոթոթի անվան իրենց տարբերակը: Մրցույթի արդյունքներն կամփոփվեն նույն օրը: Քոթոթի անունն էլ կորոշի ժյուրիի նույն կազմը: Լավագույն 3 նկարներն ու ընտրված անվան հեղինակը կստանան մրցանակներ:

Արարողությանը ներկա կլինեն նաեւ ’‘Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա’‘ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը եւ Կենդանաբանական այգու տնօերն Ռուբեն Խաչատրյանը:

Օրը տոնական է լինելու ոչ միայն հյուրերի եւ այգու այցելուների, այլեւ հենց օրվա հերոսների` արջերի համար: Նրանց համար միջոցառման կազմակերպիչները հատուկ ‘‘արջի ճաշակով’, նրանց համար նախատեսված բաղադրիչներից տոնական խմորեղեն են պատրաստել:

Henaran.am-ին հաղորդում են Կենդանաբանական այգու մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ