16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ազգային ժողովում կոալիցիան կլինի նույն կազմով. Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 6-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Վերլուծաբանի կարծիքով` Ազգային ժողովում կոալիցիան կլինի նույն կազմով:

Կիրակոսյանը նշեց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսկացությունը կմիանա կոալիցիային, քանի որ կկարողանա այդպես օգտվել իշխանության լծակներից, եւ ընդդիմություն դառնալը կուսակցության համար դժվար կլինի, քանի որ այն ի սկզբանե եղել է իշխանական կուսակցություն:

Շարունակելով խոսել ԲՀԿ-ից` վերլուծաբանը նշեց, որ թեեւ այդ կուսակցությունում շատ են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, սակայն այն չի առաջնորդվում Քոչարյանի կողմից:

Կիրակոսյանը նկատեց, որ ուշագրավ է այն փաստը, թե որքան շատ են հետաքրքրվում Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալով, սակայն ինքը չի կարծում, որ նախկին նախագահն “անմիջականորեն կվերադառնա քաղաքականություն”:

Կոալիցիոն մյուս ուժին` “Օրինաց երկիր” կուսակցության մասին վերլուծաբանը միայն նշեց, որ “այն արժանի չէր այդքան ձայներ ստանալուն”: Ինչ վերաբերում է “Ժառանգություն” կուսակցությանը, ապա Ռիչարդ Կիրակոսյանը խոստովանեց, որ իր համար ցավալի կլինի, եթե այն ցանկացած տիպի  համաձայնության գնա իշխանությունների հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ