13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Շատ բարձր ձող էին վերցրել, դրա համար ցավով են տանում ընտրությունների արդյունքները. Գալուստ Սահակյանը` միասնական շտաբին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը միասնականա շտաբի կողմից  ընտրախախտումների ու ընտրակաշառքների վերաբերյալ ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքները համարում է շտաբի  մաս կազմող քաղաքական ուժերի “հռետորության արդյուքը”:

“Եթե իրավական դաշտում նայելու լինենք, այն, ինչ հայտարարվում է, նախ պետք է ապացուցել: Համենայն դեպս, ընտրությունների ընթացքում  ընտրակաշառքի դեպքեր արձանագրվել եւ հրապարակվել են, բայց այդ ընտրակաշառքը “Հանրապետականի” ձայներին ուղղված չի եղել”,- Henaran.am-ին ասել է Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ փոխանխագահը նշել է, որ տվյալ  քաղաքկան ուժերը ողջ քարոզչության ընթացքում շատ բարձր ձող էին վերցրել եւ իրենք հավատացել իրենց ասածներին, ուստի ընտրությունների արդյունքները ցավով են տանում:  “Կարծում եմ, որ հետո ավելի կսթափվեն, ավելի կառուցողական կլինեն եւ կզգան, որ անհրաժեշտ է ոչ թե քարոզարշավի ժամանակ աշխատել, այլ հենց վաղվանից աշխատել հաջորդ ընտրությունների համար”,-հավելել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔՄ-ում կայացած միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ նիստին հայտարարություն ընդունվեց, որտեղ նշվում է, որ “մայիսի վեցի ընտրությունների արդյունքնում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը “:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ