13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հարց չկա, նախագահ ջան”… կասեր Գագիկ Ծառուկյանը.

Henaran.am-ի տեղեկություններով,  այսօր` մայիսի 12-ին հնարավոր է կայանա ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, առայժմ տեսականորեն հնարավոր է դառնում կոալիցիայի կազմավորումը նախկին խաղացողներով:

ԲՀԿ-ի “նույն գետը մտնելու” տրամաբանությունը արդյո՞ք դուրս կմղի նորաթուխ բհկ-ական Վարդան Օսկանյանին կուսակցությունից, թե` ոչ, դժվար է ասել. հիշենք, որ կոալիցիայից դուրս գալու իր միտքը Օսկանյանը պնդում էր հինգ րոպեն մեկ ռեժիմով:

Փորձագետները գտնում են, որ ամենայն հավանականությամբ Օսկանյանը դուրս կգա ԲՀԿ-ից, բայց վայր չի դնի մանդատը, կփորձի պառլամենտական խումբ ձեւավորել ու դառնալ ընդդիմություն: Կան նաեւ հակառակ տեսակետը պնդողներ . այն է` նա կվերադառնա իր “Սիվիլիթաս”` “քննարկումներ կազմակերպելու”: Այսինքն` վայր կդնի մանդատը, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն, ըստ լավատեղյակների, երեկ կրկին կոշտ խոսակցություն է ունեցել նրա հետ եւ ասել է` խաղի կանոնները պարտավոր ես պահել:

Ինչ վերաբերում է Սերժ-Սարգսյան-Գագիկ Ծառուկյան  հանդիպմանը.  կարող էր քննարկվել 2013թ. ԲՀԿ-ի կողմից “գործող նախագահին” սատարելու հարցը: Սովորականի համաձայն` ” հարց չկա”` կասեր Գ. Ծառուկյանը` նախագահ “ջանին”:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ