19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարացման շրջադարձի սկիզբն են. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 12-ին հանդիպեց 24 երկրներ ներկայացնող 35   լրագրողների հետ, որոնք  ‘Երիտասարդությունը մեդիայի համար. եվրոպական ցանց’միջազգային կազմակերպության եւ Հայաստանի ռազմավարական մշակումների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել` մասնակցելու լրագրողների համար կազմակերպված ուսումնական սեմինարներին:

ԱԺ փոխնախագահը ողջունեց երիտասարդ լրագրողներին` կարեւորելով տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում նրանց առաքելությունը:

Է. Շարմազանովն անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք նրա գնահատմամբ`   Հայաստանի ժողովրդավարացման նոր շրջադարձի սկիզբ ու երկրի   դեմոկրատական զարգացումները նախանշող անդառնալի գործոն դարձան:

ԱԺ փոխնախագահը մեր երկրի առաջընթացի ու ժողովրդավարացման արդյունավետությունը պայմանավորեց նաեւ երիտասարդության ակտիվությամբ ու նրանց համար Հայաստանի իշխանությունների  ստեղծած ինքնադրսեւորման հնարավորությամբ: Երիտասարդները Հայաստանում  իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, գիտական ընկերությունների, մարզային երիտասարդական կենտրոնների միջոցով: Նա երկրի  առաջընթացը պայմանավորեց նաեւ գիտելիքահենք տնտեսության ստեղծմամբ, որտեղ իրենց ավանդը պետք է ունենան բանիմաց, ազատ մտածող ու մրցունակ երիտասարդները:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ  լրագրողների հարցերին` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով Հայաստանի կատարած քայլերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:

Նրա գնահատմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկում ոչ միայն այն պատճառով, որ  պատմական ճշմարտությունը բոլորն իմանան, այլ  որպեսզի հետագայում կանխվեն նման ոճիրները. դա մարդու իրավունքների պաշտպանությանը միտված կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի միջազգային հանրության համար:

Է.Շարմազանովը խոսեց նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության, նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու թուրքական քաղաքականության սնանկության ու միջազգային երեք սկզբունքների` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման հիման վրա ու Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհրաժեշտության մասին:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը` ԱԺ փոխնախագահն ասաց. ‘Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկիր է, այս առումով եվրոպական արժեքները հոգեհարազատ են մեզ, իսկ մեր որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունը` անդառնալի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը եվրոպամետ  կամ էլ, ասենք, ռուսամետ ու ամերիկամետ է. Հայաստանը հայամետ քաղաքականություն է վարում: Այս առումով մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է ու հավասարակշռված’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ