21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայ տղամարդիկ սեղանը մաքրում են ու ծանրաբեռնված փորով անցնում անկողին …

Ալկոհոլը նվազեցնում է մարդու ընդհանուր նյարդային լարվածությունը,  սակայն այն անձինք, ովքեր ունեն սեռական խանգարումներ, եւ դիմում են ալկոհոլին, որպես խնդիրը փարատելու միջոց, դա կարող է բերել առավել խորը սեռական խանգարումների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊ,ԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ խոսելով սեռական կյանքի վրա ալկոհոլի ազդեցության մասին:

Նրա խոսքով՝ տղամարդու սեռական առողջության վրա առավել վնասակար ազդեցություն է թողնում օղին, կոնյակը, գարեջուրը, քան գինին:

՛՛Թյուր կարծիք է , թե ալկոհոլը նպաստում է սեռական ֆունկցիային, իհարկե թույլ չափաբաժինը կարող է ցրել սեռական լարվածությունը, սակայն մեծ չափաբաժինը նպաստում է սեռական պոտենցիայի բացակայությանը՛՛,- ասաց սեքսոպաթոլոգը:

Գինին, ըստ բանախոսի,  համարվում է անոթները մաքրող խմիչք, սակայն գինին էլ պետք է ընդունել  դարձյալ չափի մեջ, այդ դեպքում այն բացասական չի անդրադառնա լյարդի վրա, ինչի արդյունքում պոտենցիայի խնդիրներ տղամարդու մոտ չեն առաջանա:

Ինչ վերաբերում է ալկոհոլի ազդեցությանը կանանց սեռական կյանքի վրա, բժիշկը նշեց, որ այդ հարցում էական սեռային տարբերություն չկա, դարձյալ գինին ու սառը  շամպայնը սեւ շոկոլադի հետ  կանանց սեռական ախորժակը բարելավող ազդեցություն են ունենում:

Ըստ բժշկի, քրոնիկ ալկոհոլ օգտագործող տղամարդիկ դառնում են դյուրագրգիռ, նյարդային, կոնֆլիկտային, սկսվում են ընտանեկան բռնություններ:

Բժիշկ-սեքսոպաթոլոգը կարեւորեց հայ տղամարդկանց ճիշտ սնվելու ու մարմնի հիգիենայի գործոնը, որը կարող է մեծապես ազդել սեռական կյանքի վրա:

՛՛Նախ պետք է մեզանում մշակվի սեռական հարաբերությունների կուլտուրան, ցավոք, մեզանում հայ տղամարդկանց մեծ մասը  սեղանը մաքրում են ու ծանրաբեռնված փորով անցնում անկողին: Խնդիրներից հաջորդը մարմնի հիգիենան է, որին շատ տղամարդիկ  չեն հետեւում’,- ասաց բժշկ-սեքսոպաթոլոգը:

Սեքսոպաթոլոգը նկատեց, որ արեւմուտքում օրինակ`սեռական հարաբերությունից առաջ մարդիկ նախ քաղաքակիրթ միմյանց ողջունել գիտեն, “սեռական հարաբերությունից առաջ մեկ բաժակ գինի են խմում, իսկ սեռական հարաբերությունից հետո միմյանց շնորհավորում են հաջող ակտի համար, եւ խմում մի փոքր գավաթ կոնյակ”:

Բանախոսը խորհուրդ տվեց սեռական հարաբերությունից առաջ կիրառել ֆրանսիացիների մեթոդը՝  խմել մեկ գավաթ գինի՝ մեկ կտոր պանրի հետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ