21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի. Մանվել Բադեյան/վիդեո/

Կլինի՞ նոր կոալիցիա, թե՞ ոչ: Այսօր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն այս  հարցին անդրադառնալով` նշեց.’’Այդ հարցը դեռեւս չի քննարկվել մեր քաղխորհրդում”:

Պատգամավորի կարծիքով` ”ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի,  բայց պետք է լսել նաեւ մնացածի կարծիքը, որը պետք է ի մի բերել: Եթե մենք ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, դրա իմաստը չեմ տեսնում, բայց կարծիքները կարող են տարբեր լինել, որովհետեւ կոալիցիան էլ իր դրական կողմերն ունի”:

Հարցին, եթե կոալիցիա չձեւավորվի, ՀՀԿ-ն կարո՞ղ է դիմակայել այնպիսի հզոր ընդդիմադիր ուժի, ինչպիսին կարող է լինել ԲՀԿ-ն: “Ի՞նչ է եղել  որ”,-նկատեց Մանվել Բադեյանը:  “Փոքր շներ կան, որ ուզում են իրենց մեծ ցույց տալ եւ անընդհատ իրենց փորձանքն են գցում”,-շարունակեց ՀՀԿ-ական գործիչը` նկատի ունենալով նվազագույն շեմը հաղթահարած ուժերին: ՀՀԿ-ական գործիչը ափսոսանք հայտնեց, որ,  չի հիշում “պառոդը”: Հարցին, թե ՀՀԿ-ն  ի՞նչ ցեղատեսակի է, Մանվել Բադեյանը պատասխանեց.”Մերը շատ մեծ շուն է”:

Մանվել Բադեյանը նշեց, որ ԲՀԿ-ն միշտ էլ եղել է կոալիցիոն գործընկեր, նախընտրական փուլում  բնականաբար, եղել է մրցակցություն, բայց դա չի վերածվել թշնամության:

Բադեյանն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը  պետք է համակերպվեն այն քվեների հետ, որոնք ստացել են` անկախ իրենց ցանկությունից: Իր ընդդիմախոսին` “Ազատ դեմոկրատ” Անուշ Սեդրակյանին Բադեյանը խորհուրդ տվեց ճիշտ հաշվարկել ռեսուրսները եւ իրենց երբեք ՀՀԿ-ի հետ նույն նժարին չդնել: “Չենք պատրաստվում, դա շատ վտանգավոր նժար է”,-արձագանքեց Անուշ Սեդրակյանը:

Վերջինս նշեց, որ եթե հանրագումարի բերենք մյուս քաղաքական ուժերի քվեները, կստացվի, որ հասարակության մեծամասնությունն իր ձայնը տվել է ընդդիմադիր ուժերին: ‘’ “Իսկ ո՞վ է ասում, որ հենց ընդդիմադիր ուժ է ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, կամ որ շատ էլ կուզեք` ՀԱԿ-ը”,-արձագանքեց Մանվել Բադեյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ