13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջաներենի ուսումնասիրությունը ունի ռազմավարական նշանակություն. փորձագետ

‘’Ադրբեջանագիտությունը թուրքագիտության անբաժանելի մասն է կազմում եւ վերջին շրջանում ադրբեջանագիտությունը ձեռք է բերել ռազմավարական նշանակություն’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ՀՀ-ում առաջին ադրբեջաներեն լեզվի դասագիրքը՝ ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ լույս է տեսել ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը եւ այս գրքի թիրախ են հանդիսանում թուրքագետները, պատմաբանները եւ այլ մասնագետները:

‘’Ադրբեջանը մեր հարեւանն է ու թշնամին, եւ ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրությունը ունի ռազմավարական նշանակություն’’,-ընդգծեց Մելքոնյանը:

Ըստ նրա, ԵՊՀ-ում արդեն 4 տարի դասավանդվում է ադրբեջաներեն լեզու եւ պատմություն:

Մելքոնյանը նաեւ նշեց, որ, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում հայագիտության ամբիոնն ավելի վաղ է ստեղծվել, սակայն, ըստ նրա, եթե Ադրբեջանում շեշտը դրվել է ավելի շատ քաղաքականացված հակաքարոզչության վրա եւ բացակայում է գիտական կողմը, ապա մեր դեպքում այն ավելի շատ ակադեմիական մակարդակի վրա է: Ռ. Մելքոնյանն ասաց, որ ադրբեջանագիտությունն ուսումնասիրվում է ՀՀ-ում արեւելագիտության շրջանակներում եւ, ըստ նրա, ադրբեջանագետների պատրաստումը շատ կարեւոր է քաղաքական, տեղեկատվական պատերազմում:

Գրքի հեղինակը՝ Լիլիթ Մովսիսյանը, նույնպես պնդեց, որ գիրքը կրում է զուտ ուսուցողական բնույթ. ‘’Եթե մեկը փորձի կարդալ, կհամոզվի, որ ոչ մի ազգային հակաքարոզչական տեքստեր չկան: Դասագիրքը ծանոթացնում է ադրբեջանական գրականությանը, կենցաղին, պատմությանը, Ադրբեջանի աշխարհագրական դիրքին: Բավականին չեզոք է, զերծ որեւէ պետական ռազմավարական ազդեցությունից’’:

Գրքի հրապարակումից հետո արդեն հնչել են ադրբեջանական արձագանքները, ինչը Ռուբեն Մելքոնյանը համարեց ‘’հիստերիկ քոչվորական մտածելակերպը չթաքցնող արձագանք’’:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ